Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը՝ հաղորդում է BBC-ն: Գիրքը գողացել էին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող Միջազգային գրքի տոնավաճառից: Գիրքը պատկանում է հավաքորդի, որ գնել էր 2006-ին, իսկ հետո Մարկեսը ստորագրել էր:
Ոստիկանությունը հայտնաբերել է գիրքը Բոգոտայում՝ բուկինիստական տաղավարում: Նրանք կասկածում են, որ գողության հեղինակները անտիկ իրերի առևտրով զբաղվող անձինք են: Գիրքը գնահատվում է 60 հազար դոլար, բայց սեփականատերը համարում է անգին: